Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Այդպես խոսում է անխուսափելի պատժից ամեն կերպ պլստալ ցանկացողը

Այդպես խոսում է անխուսափելի պատժից ամեն կերպ պլստալ ցանկացողը
12.04.2024 | 08:40

Փաշինյանի երեկվա (ապրիլի 10-ի-irates.am) ելույթը ինչպես ասես՝ կարելի է բնորոշել: Բայց դա պետության ղեկավարի խոսք չէր:

Ո՞րն էր կամ որո՞նք էին Փաշինյանի ելույթի հիմնական ուղերձները: Ի՞նչ ասել կուզեր:

Ամենը վաղուց արդեն բացահայտ է, և առանձնապես բարդ չէ այդ մի քանի, ըստ որում՝ պրիմիտիվ-շանտաժիստական «թեզերը» դուրս բերել: Ըստ այնմ, նեոբոլշևիկ Նիկոլ Փաշինյանի «ապրիլյան թեզիսները» հանգում են հետևյալին.

- Պետք է Տավուշի Նոյեմբերիյանի շրջանը տալ Ադրբեջանին, հակառակ դեպքում՝ պատերազմով կվերցնեն:

- Բայց որ տանք էլ, դրանից չի հետևում, թե պատերազմ չի լինի:

- «Պատմական Հայաստանը» «իրական Հայաստանին» խանգարում է:

-Մենք ոչ թե տարածքներ ենք տալիս, այլ անվտանգության համակարգ ենք ստեղծում:

-Բայց անվտանգության ոչ մի երաշխիք չկա:

-Ռուսաստանն ուզում է զավթել Հայաստանն ու վերացնել Հայաստանի անկախ պետությունը, մի խոսքով՝ Ռուսաստանը քը՛խ է…:

-Թուրքիան (Արևմուտքը) պուպուշ է:

Հա, չմոռանանք Նիկոլ Փաշինյանի մշտակա՛ն «թեզը».

ինչ էլ լինի, ես մեղավոր չեմ, ես պատասխանատու չեմ, դուք եք մեղավոր, դուք եք պատասխանատու:

Ըստ որում, իր ստախոսական տենդի մեջ այն աստիճան էր ընկղմվել, այնպիսի էյֆորիայի մեջ էր ընկել, որ ակամայից բերանից թռցրեց իր բուն նպատակը, այն է՝ «ինչ պատկանում է Հայաստանին, պիտի վերահսկի Ադրբեջանը»:

Եվ բնականոն հարց է ծագում. իսկ ո՞վ էր, ու՞մ կողմից էր խոսում ՀՀ ԱԺ ամբիոնից ճառող բոցաշունչ հռետորը:

Այդպես կարող էր խոսել թշնամին: Եվ նրա ելույթն էլ հենց թշնամական խոսույթով էր: ՈՒ ոչ միայն նրա: Պատահական չէ, օրինակ, որ երեկ, գրեթե միաժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների ու Հայաստանի թեմակալ առաջնորդների հայտարարությունը փշերով էին ընդունել

ա) փաշինյանականները,

բ) Փաշազադեն՝ մեր թշնամի Ադրբեջանի հոգևոր առաջնորդը:

Անգամ դրանց անվանումներն են միանման հնչում:

Այդպես կարող է խոսել որևէ մեկը, ով նպատակադրվել է ոչնչացնել Հայաստանը:

Այդպես կարող է խոսել մեկը, ում սպառնում է մեղադրանք՝ «պետական դավաճանության» հոդվածով:

Ինչ ասեք: Բայց դա պետության ղեկավարի խոսք չէր:

Դա ավելի շուտ մեղադրյալի աթոռին հայտնված մեկի խոսք էր ու պահվածք: Այնպիսի մեկի, որ չնայած գիտակցում է, որ պատիժն անխուսափելի է, բայց ամեն կերպ, ամեն գնով ցանկանում է պլստալ պատասխան տալուց:

Ինչ-որ մտացածին «արդարացումներ» է մոգոնում: Հայաստանի երկվության հոգեգարական «տեսություն» է մեջտեղ գցում (գարուն է, երևի ազդել է):

Ինչպես ասես՝ խճճում է պատճառներն ու հետևանքները, ամեն ինչ խառնում է իրար: Այնպես, որ արդեն ինքն էլ է խճճվում իր «ցուցմունքներում»:

Այնպես, որ հարձակվում է լրագրողի վրա, թե՝ դուք ինչ գիտեք՝ Լոռին որտեղ է: Սա, ի դեպ, ասում է մեկը, որ ինքը մի կարգին աշխարհագրություն չգիտի, մեկը, ով համոզված էր, որ, օրինակ, ԱՄԷ-ի մայրաքաղաքը… Դուբայն է:

Որտե՞ղ է Լոռին: Իր տեղում է՝ Նոյեմբերյանի շրջանին անմիջապես կպած: Այն Նոյեմբերյանի շրջանին, որը Փաշինյանն ուզում է առանց կրակոցի նվիրել իր «յոլդաշ-կարդաշ» Ալիևին, որպեսզի նա պատերազմ չսկսի, բայց միևնույն է՝ կսկսի:

Դե, իհարկե, որ գողը տնից լինի, եզները երդիկով էլ կտանեն:

Փաշինյանի ունեցածը ելույթ չէր: Դա թշնամուն ուղղված հարձակման հրավեր էր: Դա թշնամու հնարավոր հարձակման համար «լեգիտիմ հիմքեր» ստեղծել էր: Դա ծառայության մատուցում էր թշնամուն և թշնամություն էր՝ Հայաստանի ու հայության հանդեպ:

Պետք է կատարյալ հիմար լինել՝ թույլ տալու համար, որ պետության ղեկը հայտնվի, ապա և՝ մնա թշնամություն անողի ձեռքում:

Հա, բայց մենք հիմար չենք: Հիմար չենք մենք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ